Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

«Դրական տեղաշարժ է նկատվում նաև հայկական ֆուտբոլում»․ Արա Ալոյան

461
Հինգշաբթի, 13 հունիսի, 2019 թ., 20:05
«Դրական տեղաշարժ է նկատվում նաև հայկական ֆուտբոլում»․ Արա Ալոյան

Բանաստեղծ, երաժիշտ, լրագրող Արա Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունից հետո դրական տեղաշարժ է նկատվում նաև հայկական ֆուտբոլում։ Վերջին շրջանում տեղեկանում ենք մարզերում հիմնադրվող նոր ակումբների և ֆուտբոլային մարզադպրոցների մասին: Այս իմաստով ուրախալի է, որ տարբեր տարիքային խմբերի միջև անցկացվող Հայաստանի առաջնությունում բարձրացել է մրցակցությունը, մեծացել դիտարժանությունը:

Առավել ուրախալի է, որ գլխավոր մրցանակը վիճարկում են հենց հեռավոր, սահմանամերձ մարզի ֆուտբոլային թիմերը: Վարդենիսի «Անդրանիկ 05» ֆուտբոլային թիմը մինչև 14 տարեկանների առաջնությունում նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը: Վարդենիսցի պատանանիները 6:0 հաշվով պարտության են մատնել Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային թիմին»։