Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայաստանը չի դադարեցրել ֆինանսական աջակցության տրամադրումն Արցախին. պարզաբանում

252
Երկուշաբթի, 10 հունիսի, 2019 թ., 16:20
Հայաստանը չի դադարեցրել ֆինանսական աջակցության տրամադրումն Արցախին. պարզաբանում

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը տեղեկացնում է. «Մամուլում տեղ գտած տեղեկությունը, թե ՀՀ կառավարությունն արդեն երկու ամիս է մերժում է Արցախի կառավարության ֆինանսական աջակցության դիմումները, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի կառավարությունն Արցախի Հանրապետությանը, միջպետական վարկի շրջանակում, տարեկան կտրվածքով փոխանցում է 57.4 մլրդ դրամ՝ յուրաքանչյուր ամիս 4 մլդ 820 մլն 500 հազար դրամ, որն էլ փոխանցվում է երկու մասով։ Սույն թվականի հունվար ամսից մինչ օրս արդեն փոխանցվել է 24.1 մլրդ դրամ։ Հավելենք նաև, որ միջպետական վարկի ժամանակացույցը սահմանվել է Արցախի Հանրապետության կողմից, իսկ Հայաստանը փոխանցումները կատարել է սահմանված գրաֆիկի համաձայն՝ առանց որևէ ուշացման»։