Նախագահի աշխատակազմի աշխատավարձի ֆոնդից մոտ 190 մլն դրամից ավելի խնայվել է թափուր տեղերի հաշվին
![]() Այսօր՝ ԱԺ պետաիրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2018-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը նշեց, որ անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգին, ՀՀ նախագահի աշխատակազմի թիվը կրճատվել է՝ 300-ից դառնալով 155: Ըստ այդմ՝ նախագահի աշխատակազմի աշխատավարձի ֆոնդից մոտ 190 մլն դրամից ավելի խնայվել է թափուր տեղերի հաշվին: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հարցին, թե ՀՀ նախագահը ո՞ր սահմանադրական լիազորությունների շրջանակներում է միջազգային ասպարեզում հանդիպումներ ունենում, Տարասյանը նշեց. «Սահմանադրական գործառույթների մասով, երբ ՀՀ նախագահը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում, պարտադիր մասնակից է դարձնում կառավարության լիազոր գերատեսչություններին: Քննարկվող ծրագրերը և ԱԳՆ-ին է ներկայացվում և մասնակից ենք դարձնում կառավարության համապատասխան մարմիններին, որոնք զբաղվում են այդ ծրագրերի իրականացմամբ»: |
«750.000 դոլարը մի քիչ շատ չէ՞ Երևանում ամանորյա միջոցառումների համար». Տարոն Չախոյան
161Երեկ, 09:20«Ներկայացնում եմ այն թվերը, որ վարչական շրջանները նախատեսել են կորպորատիվ միջոցառումների համար». Անի Խաչատրյան
20107.12.2019, 22:05«Մեքենաների վերաարտահանումը, ընդհակառակը, բացասաբար է ազդել տնտեսական աճի ցուցանիշի վրա». Բաբկեն Թունյան
18107.12.2019, 18:45«Քաղաքապետարանի 2019-ի բյուջեով նախատեսված գումարը չի փոխվել». Հասմիկ Խաչունց
19107.12.2019, 17:402021-ին Apple-ը ծրագրում է թողարկել iPhone առանց լիցքավորման բնիկի
52407.12.2019, 16:40ՕՊԵԿ+ երկրները համաձայնության են եկել նավթի արդյունահանումը կրճատելու գործարքի հարցում
33807.12.2019, 15:15