Մխիթարյանի և Ղազարյանի շփումը՝ երկրպագուների հետ
![]() Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն (3։0) հանդիպումից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը շփվել են երկրպագուների հետ։ Խաղի ավարտից հետո երկրպագուներից մի տղա վազեց խաղադաշտ՝ փորձելով հասնել ֆուտբոլիստներին։ Կարգադրիչները, սակայն, տապալեցին նրան խոտածածկին՝ փորձելով դուրս հանել խաղադաշտից։ Այդ պահին մոտ վազեց Մխիթարյանը, մոտեցավ տղային, գրկախառնվեց և լուսանկարվեց նրա հետ: Կարճ շփումից հետո նա ասաց կարգադրիչներին, որ թույլ տան տղան հանգիստ լքի խաղադաշտը։ Գևորգ Ղազարյանն, իր հերթին, մոտեցավ հանդիպմանը ներկա հաշմանդամ երկրպագուներին, իր խաղաշապիկը նվիրեց նրանցից մեկին և լուսանկարվեց նրանց հետ։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18

