Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.

Յոթ ֆուտբոլիստ լքել է «Ալաշկերտ»-ը

245
Չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ., 13:10
Յոթ ֆուտբոլիստ լքել է «Ալաշկերտ»-ը

«Ալաշկերտ»-ը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստների հետ:

Հաջորդ մրցաշրջանում թիմում հանդես չեն գա պաշտպաններ Լևոն Հայրապետյանը և Գորան Անտոնիչը, կիսապաշտպաններ Արտակ և Արթուր Եդիգարյանները, Ջոել Դամահուն, ինչպես նաև հարձակվողներ Էդգար Մանուչարյանը և Ալեքսանդր Պրուդնիկովը:

Արտակ և Արթուր Եդիգարյանները իրենց ներդրումն են ունեցել «Ալաշկերտ»-ի նշանակալի հաջողություններում՝ «Ալաշկերտ»-ի կազմում դառնալով Հայաստանի եռակի չեմպիոն, կրկնակի սուպերգաթակիր և գավաթակիր: Վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները այս մրցաշրջանում «Ալաշկերտ»-ի հետ նվաճել են ՀՀ Գավաթը: