Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Անկեղծ զրուցել ենք Արսեն Ջուլֆալակյանի հետ»․ Սուրեն Սահակյան

339
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 00:35
«Անկեղծ զրուցել ենք Արսեն Ջուլֆալակյանի հետ»․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը, ով օրերս հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի հայտարարագրում նշված չէ նրա՝ սրճարանի սեփականատեր լինելը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուզում եմ հայտնել, որ պարոն Ջուլֆալակյանի մասին գրառումից հետո նա ինձ հետ կապ է հաստատել և պատրաստակամություն հայտնել տեղեկացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիմելու առիթ հանդիսացած խնդրի պատմության մասին։ Մենք հանդիպել ենք և փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում անկեղծ զրուցել գործի մանրամասներից։

Իրավական հարթության մեջ գնահատականը պետք է տա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։ Զրույցի ընթացքում պարոն Ջուլֆալակյանի հետ քննարկել ենք նաև սպորտին, պատգամավորական գործունեությանն առընչվող հարցեր։ Սպորտի վերաբերյալ նրա նախաձեռնած օրենսդրական նախագծերը կթեթևացնեն այդ ոլորտում զբաղված քաղաքացիների հոգսերը։ Կցանկանայի նաև ողջունել պատգամավորի նախաձեռնողականությունը, թափանցիկ, հաշվետու լինելու մղումն ու, արդեն, գործելաոճը»։