Երևան`   +9 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

«Լիվերպուլ»-ը, հաղթելով «Բարսելոնա»-ին, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

384
Չորեքշաբթի, 08 մայիսի, 2019 թ., 01:00
«Լիվերպուլ»-ը, հաղթելով «Բարսելոնա»-ին, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում ավարտվեց «Լիվերպուլ» - «Բարսելոնա» հանդիպումը: «Լիվերպուլ»-ը 4։0 հաշվով հաղթեց «Բարսելոնա»-ին և, ընդհանուր հաղթելով 4։3 հաշվով, դուրս եկավ եզրափակիչ:

Հանդիպման 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Դիվոկ Օրիգին, ապա 54-րդ և 56-րդ րոպեներին դուբլ ձևակերպեց Ջորջինյո Վեյնալդումը, իսկ 79-րդ րոպեին Օրիգին 4-րդ գնդակն ուղարկեց կատալոնացիների դարպասը՝ իր հաշվին դուբլ ձևակերպելով։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Լիվերպուլ»-ը պարտություն էր կրել՝ 0։3 հաշվով։ Նշենք, որ եզրափակչում «Լիվերպուլ»-ի մրցակիցը կլինի «Թոթենհեմ» - «Այաքս» զույգի հաղթողը։