Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Իկեր Կասիլյասը խոսել է ապագայի շուրջ

305
Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 21:20
Իկեր Կասիլյասը խոսել է ապագայի շուրջ

«Պորտու»-ի իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյաս, ով օրերս սրտի կաթված էր ստացել, այսօր կեսօրին դուրս է գրվել հիվանդանոցից։ Դուրս գրվելուց հետո նա շնորհակալություն է հայտնել բոլորին․

«Մի քանի օր առաջ ես ծանր իրավիճակում էի, որը կարող է տեղի ունենալ յուրաքանչյուրի հետ, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ է: Շատ շնորհակալ եմ, իմ բախտը բերել է․ ես զգում է բոլորի սերն ու աջակցությունհը: Ինձ շատ սիրված եմ զգում բոլորի կողմից: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բժիշկ ԺոաուԿարլուշ Նելսոնին և «Պորտու»-ի ողջ անձնակազմին:

Հիմա ինձ շատ ավելի լավ եմ զգում: Մի քանի շաբաթ կամ ամիս պետք է սպասեմ, բայց ինձ համար միևնույնն է դա: Չգիտեմ՝ ապագայում ինչ կլինի, բայց ամենակարևորն այն է, որ կարող եմ այստեղ կանգնել և խոսել։ Շնորհակալ եմ, շուտով կտեսնվենք»։