Լեզվի կոմիտեն ներկայացնում է տարածված օտար բառերի հայերեն համարժեքները. մաս 5
![]() Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր՝ հերթական ցանկը։ Այս օտար բառերը հայախոս մարդիկ գրավոր և բանավոր խոսքում հաճախ են կիրառում՝ անտեսելով հայերենի հնարավորությունները։ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները. 1. ալյանս - միություն, դաշինք 2. բաններ - ցուցապաստառ 3. բեյջ - անվանաքարտ 4. դալան - կամար, կամարանցում 5. դերմատոլոգ - մաշկաբան 6. դիսոնանս - աններդաշնակություն 7. թինեյջեր - դեռահաս, պատանի 8. ինաուգուրացիա - պաշտոնակալություն, երդմնակալություն 9. իդենտիֆիկացիա - նույնականացում, նույնացում 10. ինտերպրետացիա - մեկնաբանություն 11. կալկուլյատոր - հաշվիչ 12. կնոպկա - 1. կոճակ, 2. կոճգամ 13. կոնսենսուս - համաձայնություն 14. կրիտերիա - չափանիշ 15. մեյքափ - դիմահարդարանք, դիմահարդարում 16. միսիա - առաքելություն 17. նոմինացիա - անվանակարգ 18. չաթ - զրուցարան 19. պարոլ (ռազմ.) - անցաբառ, նշանաբառ 20. պեյզաժ - բնանկար, բնապատկեր 21. պրեզենտացիա - շնորհանդես, ներկայացում 22. պրոֆեսիոնալ - արհեստավարժ 23. ռեսթայլինգ - ոճափոխութուն 24. սկեպտիկ - կասկածամիտ, թերահավատ 25. վերբալ - խոսքային, բանավոր 26. քոմենթ - մեկնաբանություն 27. օնկոլոգ - ուռուցքաբան 28. օրիենտացիա - կողմնորոշում 29. օֆիցիալ - պաշտոնական 30․ֆիլտր - զտիչ
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
