Երևան`   +34 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքով

69
Այսօր, 16:24
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքով

Լրագրող Լիա Սարգսյանը հայտնում է. ««Սառը ապտակ»՝ ՔԿ նախագահի դեմքին. Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել
Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Բագրատունյանին ՔԿ ԵՔՎ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել:
Հակակոռուպցիոն կոմիետի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ի պատասխան «Իշխանություն» լրատվականի հարցման՝ հայտնում է, որ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Քննիչի կողմից որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։ Իրականացվում են անհետաձգելի վարութային գործողություններ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հերքում էր, մինչդեռ «Իշխանություն» լրատվականը փաստեր էր հրապարակել, օրինակ, թե ինչպես են Քննչական վարչության շենքում ծեծել ու պատառոտել ոստիկանի համազգեստը: Ամբողջ եղելությունը պատմել էր նաև տուժողի փաստաբանը»:

Աղբյուրը`   Լիա Սարգսյան