«Նույնիսկ չէի կարող երազել Հայաստանի դրոշի ներքո խաղալու մասին»․ Յուրի Օգանեսյան
![]() ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի՝ անցյալ տարվա հուլիսին մեկնարկած և դեռևս շարունակվող դասընթացը ՊՐՈ արտոնագրի՝ ՀՖՖ կազմակերպած արդեն երրորդ դասընթացն է 2012/2013 և 2015/2016 թթ. դասընթացներից հետո, սակայն առաջինն է, որին մասնակցում են Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ Յուրի Օգանեսյանը, ով հանդես է գալիս «Լիոն Դյուշեր»-ում, ՀՖՖ մամուլի քարտուղարությանը տված հարցազրույցում խոսել է իր ֆուտբոլային կարիերայի և ապագա ծրագրերի մասին։ -Պատմեք Ձեր մասին: Որտե՞ղ եք սկսել ֆուտբոլ խաղալ և երբ: -Ծնվել եմ Երևանում, բայց հետո ընտանիքիս հետ տեղափոխվել եմ Լիոն: Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 6 տարեկանում: Սկզբում խաղում էի Լիոն քաղաքի կողքի փոքր ակումբներում: Հետո աստիճանաբար ավելի ուժեղացա և սկսեցի հանդես գալ «Լիոն Դյուշերում»: Լավ ակումբ է, «Օլիմպիկից» հետո Լիոնի երկրորդ ուժեղ ակումբն է: Խաղում եմ մինչև 19 տարեկանների թիմի հիմնական կազմում: -Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը: - Ագրեսիվ եմ, մեկը մեկի դեմ խաղում նույնպես հաջող եմ խաղում:Բացի այդ բավականին ունիվերսալ եմ. իմ թիմը խաղում է 4 պաշտպաններով, բայց երբեմն խաղում ենք նաև կենտրոնական 3 պաշտպաններով: Ակումբում խաղում եմ կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց հավաքականում Ոսկանյանն ինձ օգտագործում է նաև աջ պաշտպանի դիրքում: -Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ հայտնվեցիք Հայաստանի Մ-19 հավաքականում: -Ես նույնիսկ չէի կարող երազել, որ երբևէ կխաղամ Հայաստանի դրոշի ներքո, դա անհավանական էր, բայց երբ հրավիրեցին, մեծ սիրով համաձայնեցի: -Ճանաչո՞ւմ էիք Մ-19 հավաքական հրավիրված ֆրանսահայ մյուս ֆուտբոլիստներին և ի՞նչ կարծիքի եք նրանց մասին: -Գիտեի միայն Մանուել Նազարեթյանին, տեսել էի նրա խաղը, մյուսներին չէի ճանաչում: Շատ լավ տղաներ են: Հավաքի ընթացքում նույն սենյակում էինք մնում: Քանի որ նրանք հայերեն չեն խոսում, նաև թարգմանում էի նրանց համար: -Ի տարբերություն ֆրանսահայ մյուս ֆուտբոլիստների, Դուք արդեն երկրորդ անգամ էիք մասնակցում Մ-19 հավաքականի հավաքին: Ի՞նչ տպավորություններ ունեք թիմից: -Լավ թիմ ունենք, ինձ շատ լավ ընդունեցին: Առաջին խաղում Լատվիայի դեմ ոչ-ոքի խաղացինք, երկրորդում պարտվեցինք, բայց վատ չխաղացինք: Վստահ եմ, որ կարող ենք ավելի լավ խաղալ: -Հուլիսի 14-ից 27-ը Երևանում կկայանա Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ փուլը, որը, անկասկած, Ձեր կարիերայի ամենակարևոր մրցաշարը կարող է դառնալ: Ինչպե՞ս եք գնահատում վերջնական հայտացուցակում հայտնվելու Ձեր հնարավորությունները: -Չեմ կարող ասել, մարզիչը կորոշի, բայց դա շատ մեծ հնարավորություն կլինի ինձ համար: |

Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
135Երեկ, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
177Երեկ, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
18012.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
15812.11.2026, 18:54
Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
17410.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
16610.11.2026, 10:24
