Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մ. Թանդիլյանը՝ գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացման մասին

394
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 16:15
Մ. Թանդիլյանը՝ գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացման մասին

ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առնչություն չունի հարկային բարեփոխումների հետ: Այդ ոլորտի պատասխանատուն հանդիսանում է Կենտրոնական բանկը և անտրամաբանական է ֆինանասական վերահսկողության շրջանակներում ներկայացվող առաջարկը ներկայացնել Կառավարության հարկային բարեփոխումների շրջանակներում: Ոլորտի վերաբերյալ Կենտրոնական բանկի մտահոգությունները, լուծման ուղիները միանշանակ անհրաժեշտ է քննարկել և իրականացնել բարեփոխումներ այդ ոլորտներում: Հետևաբար, առաջարկում եմ Կառավարությանը հարկային բարեփոխումների փաթեթից հանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ֆինանսական հաստատություններին վերաբերյալ փոփոխությունների մասը և այդ հարցը խորհրդարանում քննարկել որպես Կենտրոնական բանկի կողմից առանձին ներկայացվող առաջարկ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համատեքստում»։