«Մի գաղափար կա, որով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ»․ Գևորգ Պապոյան
![]() ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ, մի գաղափար կա, որով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ և մինչև դրան միս ու արյուն տալը, կցանկանայի հանրային քննարկման դնել: Խոսքը վերաբերում է բուհերում դասավանդվող առարկաների ցանկից ոչ մասնագիտական առարկաների դուրսբերմանը կամ կրճատմանը և դրա փոխարեն մասնագիտական առարկաների և դրանց կրեդիտների ավելացմանը: Այս խնդիրը հատկապես առկա է 1-2 կուրսերում, երբ ուսանողները հիմնականում անցնում են ոչ մասնագիտական առարկաներ և հաճախ հենց նաև այդ պատճառով է կորչում սովորողների մոտիվացիան, բացի այդ բուհերում սովորողները կհաստատեն, որ շատ հաճախ նեղ մասնագիտական առարկաների ուսուցմանը հատկացվում է 1 կիսամյակ, այնինչ ոչ մասնագիտականներին՝ 2-4 կիսամյակ: Նշածս գաղափարը բերեմ օրինակի տեսքով, սակայն այս պատկերն է բոլոր բուհերում: Մասնավորապես ՀՊՏՀ-ում մասնագիտական առարկաներն ուսանողներն անցնում են որպես կանոն 1 կիսամյակ և շատ հաճախ մի շարք մասնագիտական առարկաներ չեն կարող անցնել, քանի որ բավարար դասաժամանակ չկա և ամբիոնները ստիպված են դրանք ներառել ընտրովի առարկաների ցանկում, սակայն դրա փոխարեն, օրինակ, երեխաները 4 կիսամյակ ֆիզկուլտուրա առարկա են անցնում, որին, որպես կանոն, շատ քիչ են հաճախում, քանի որ դրա համար նախատեսված է 0 կրեդիտ: Նույնը վերաբերում է քաղպաշտպանություն, էկոլոգիայի հիմունքներ, փիլիսոփայություն, հայոց լեզու և նմանատիպ այլ առարկաների, որոնք այո՛, շատ կարևոր են, սակայն ենթադրվում է, որ սովորողները դրանք պետք է ուսանած լինեին դպրոցական տարիներին և, ըստ էության, բուհերում այս մասով սովորողները չեն ստանում ոչինչ ավելին, քան դպրոցական ծրագրում է, կրկնում եմ չեն ստանում ոչինչ ավելին և տրվում է նույն դպրոցական բարձր դասարանների նյութը: Այս նույն տրամաբանության մեջ 21-րդ դարի տնտեսագետը բուհում օտար լեզու է անցնում ընդամենը 2 կիսամյակ, ինչը, միանշանակ, բավարար չէ: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
