«Անազնիվ կրթություն։ Ինչո՞ւ են ուսանողները գնում պատրաստի կուրսայիններ և դիպլոմայիններ». ԻՔՄ
![]() Ձեզ ենք ներկայացնում «Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածը՝ «Անազնիվ կրթություն։ Ինչո՞ւ են ուսանողները գնում պատրաստի կուրսայիններ և դիպլոմայիններ» թեմայով: Հայաստանյան բուհերի բազմաթիվ ուսանողներ օգտվում են տարբեր ընկերությունների կողմից առաջարկվող պատրաստի կուրսային, դիպլոմային աշխատանքներից և ներկայացնում դրանք որպես սեփականը։ Այս երևույթը, որը կոչվում է ակադեմիական գրագողություն (պլագիարիզմ), լայնորեն տարածված է գործնականում և վկայում է Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին։ Օրերս Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հանդես եկավ կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը սահմանափակելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ գովազդի մասին օրենքում։ Այսպիսով, պատգամավորը ցանկանում է պայքարել հայաստանյան բուհերում տարածված գրագողության և ակադեմիական աշխատանքների անազնիվ գնումների դեմ։ Ուշագրավ է, որ Հայաստանում ակադեմիական անազնվության վերաբերյալ բավական ծավալուն ուսումնասիրություն կատարվել է դեռ 2015-ին՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսավորմամբ։ Ովքե՞ր են օգտվողները և ինչո՞ւ են անում դա Հետազոտության հեղինակները, ըստ այդմ, առաջարկում են, որ համալսարանները՝ Հայաստանում կրթության որակը վերահսկող ազգային կառույցների աջակցությամբ, մշակեն պլագիրարիզմի վերաբերյալ կանոնակարգեր։ Բացի սա, հետազոտության հեղինակներն առաջարկում են, որ բուհերն իրազեկեն ուսանողներին գրագողության մասին հատուկ մշակված քաղաքականության, առարկաների, սեմինարների և հասանելի այլ տարբերակների միջոցով։ Կարևորվում է նաև հատուկ ծրագրերի ձեռքբերումը, որոնք թույլ կտան ստուգել ակադեմիական աշխատանքներում գրագողության աստիճանը։ Ուշագրավ է նաև հենց հետազոտության մասնակիցների առաջարկներից մեկը՝ լավ ակադեմիական աշխատանքները պարգևատրելը և ուսանողներին ակադեմիական աշխատանքները տպագրելու և ներկայացնելու հնարավորություն տալը, առաջադրանքներն ավելի հետաքրքիր և գործնական դարձնելը, և ուսանողներին պատժելը պլագիարիզմի համար: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
68619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
18018.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
14417.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16317.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16517.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
16417.08.2026, 17:12
