«Կան կատարածուներ, որոնք փորձում են ինչ-որ խառնաշփոթ առաջացնել». Աբրահամ Խաշմանյան
![]() Հայաստանի Բարձրագույն խմբի գարնանային հատվածն արդեն մեկնարկել է: Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մեկնաբանել է առաջին երկու հանդիպումները․ «Չենք կարող ասել, որ անհաջող ենք մեկնարկել առաջնության երկրորդ հատվածում: Մեր գործընթացին մենք ծանոթացրել ենք: Գիտենք՝ ինչ ենք անում և ուր ենք շարժվում: Նորմալ գործընթաց է և ճիշտ ճանապարհին ենք: Խաղից խաղ էլ կերևա այդ ամենը, որ լավ թիմ ենք ստեղծում: Երկու խաղ ենք անցկացրել, երկուսն էլ պարտվել ենք, սակայն այդքան մեծ ուշադրություն չենք դարձնում դրան: Ավելի շատ կենտրոնանում ենք թիմի խաղի վրա: Ուշադրություն ենք դարձնում թիմի ձեռագրին և ոճին: Բազմաթիվ խաղացողներ ենք փորձում: Նորեկների մեջ կան խաղացողներ, որոնք արդարացնում են իրենց: Հիմնվելու ենք նրանց վրա ու էլ ավելի ենք զարգացնելու նրանց խաղը: Թիմում նոր հայտնված ֆուտբոլիստներից կառանձնացնեմ Մատվեյ Գույգանովին, Սարգիս Շահինյանին, Արտյոմ Սիմոնյանին, Վուն-Սուբ Սիմին: Հիմնականում նրանք են, որոնք մեծ պոտենցիալ ունեն ու հետագայում էլ կարող ենք աշխատել նրանց հետ: Խաղացողներ կան, որոնք չեն արդարացնում մեր սպասելիքները ու մոտ ապագայում կհրաժարվենք նրանցից՝չսպասելով մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ իմաստ չենք տեսնում նրանց հետ շարունակել աշխատել: Միայն պաշտոնական խաղերում կարելի է տեսնել ֆուտբոլիստի իրական պատկերը: Ընկերական խաղերում ճիշտ կողմնորոշվելը դժվար է»։ Խաշմանյանը շնորհակալություն հայտնեց նաև ակումբի երկրպագուներին․ «Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատ»-ի ջերմ և նվիրյալ երկրպագուներին: Նրանք մեծ աջակցություն են ցույց տալիս թիմին ու անընդհատ կապի մեջ են մեզ հետ: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
