Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Էմերին խոսել է Մխիթարյանի մասին

312
Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 22:55
Էմերին խոսել է Մխիթարյանի մասին

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ «Թոթենհեմ»-ի դեմ խաղում ցուցադրած խաղը:

«Մխիթարյանը ֆիզիկապես պատրաստ է և ուժեղ: Նա կարող է հայտնվել երկու տուգանային հրապարակներում և՛ պաշտպանվելիս, և՛ հարձակվելիս: Նա ունի բոլոր որակները, որ օգնի մեզ մեր ֆուտբոլը խաղալ: Շաբաթ օրը մենք կազմի մի շարք փոփոխություններ ենք կատարել՝ խաղադաշտ դուրս բերելով թարմ ուժերով ֆուտբոլիստների: Կարծում եմ՝ Մխիթարյան-Օզիլ-Օբամեյանգ եռյակը լավ էր համակցված և մեծ օգուտ է տվել թիմին»,- նշել է Էմերին: