Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Բանանց»-ը բոսնիացի ֆուտբոլիստ է ձեռք բերել

336
Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ., 20:28
«Բանանց»-ը բոսնիացի ֆուտբոլիստ է ձեռք բերել

«Բանանց» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող հարձակվող Ալեքսանդար Գլիշիչի հետ։ Գլիշիչը թիմին է միացել Անթալիայում անցկացված ուսումնամարզական հավաքի ընթացքում։ Բոսնիացի ֆուտբոլիստը մինչ այս հանդես է եկել «Տեքստիլաչ», «Զվիեզդա» թիմերում, Ալեքսանդար Գլիշիչի վերջին ակումբը եղել է բոսնիական «Ռադնիկ»-ը։