Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Կառավարությունը որոշեց ՊԵԿ-ից հետ վերցնել 45 ծառայողական ավտոմեքենա

330
Ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ., 13:20
Կառավարությունը որոշեց ՊԵԿ-ից հետ վերցնել 45 ծառայողական ավտոմեքենա

Ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելու և Պետական եկամուտների կոմիտեին պետական բյուջեից հատկացվող գումարների ծախսման ուղղություններն օպտիմալացնելու նպատակով Կառավարությունը որոշեց կրճատել ՊԵԿ հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների թիվը: Որոշման նախագծով նախատեսվում է ավտոմեքենաների քանակը կրճատել 45 միավորով, որից՝

1) 28 միավորը նախատեսվում է հետ վերցնել և ամրացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին,

2) 5 միավորը նախատեսվում է հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին,

3) 6 միավորը նախատեսվում է հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

4) 6 միավորը նախատեսվում է նվիրաբերել Արցախի Հանրապետությանը՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հանձնելու պայմանով: