«Ծրագրի քննարկումն ինձ հիշեցնում էր «Օսկար» մրցանակաբաշխությունը». Էդուարդ Շարմազանով
![]() ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է տարածել. «Երեկ ԱԺ-ն ընդունեց Նիկոլ Փաշինյանի Կառավարության ծրագիրը: Այն ընդունվեց բուռն, խրոխտ ու հպարտ ծափահարությունների ներքո: Ծրագրի քննարկումն ինձ հիշեցնում էր «Օսկար» մրցանակաբաշխությունը, տեղ-տեղ էլ՝ կոլխոզի ակտիվի ժողովներ: Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Փաշինյանը փորձեց կարևոր ազդակներ հղել հասարակությանը, որի մեխը կրկնակի կամ երկրորդ քայլերթի կազմակերպումն էր: Փաշինյանը որոշել է հասարակության հետ նոր քայլերթ սկսել՝ արդեն հանուն տնտեսական հեղափոխության: Իբր՝ այս տասն ամիսների ընթացքում բոլոր խոստումները կատարել է, հիմա էլ նոր քայլերթ է սկսում: Կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է. ժողովուրդը նույն գետը երկրորդ անգամ չի մտնի, որովհետև այս տասն ամիսները բավարար էին գիտակցելու, որ Փաշինյանի գլխավորությամբ նոր իշխանությունը ոչ միայն որևէ խոստում չի կատարել, այլ նրանց իշխանության շրջանում մեր հասարակ քաղաքացու կյանքը վատացել է»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
