Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Ռուսաստանում մոտ 150 բանկ սնանկացման եզրին է

788
Երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ., 13:00
Ռուսաստանում մոտ 150 բանկ սնանկացման եզրին է

Ռուսաստանում մոտ 150 բանկ սնանկացման եզրին է հայտնվել: Այս մասին «Известия» պարբերականին հայտնել են ֆինանսական շուկային մասնակիցները:

Իրավիճակը, պարբերականի խոսքով, բարդացնում է այն, որ 2019-ից Ներդրումների ապահովագրման գործակալությունը (АСВ) ապահովագրումը տարածել է փոքր և միջին բիզնեսի հաշվիների վրա, ինչի պատճառով բանկերում ավանդների ծավալն աճել է:

Պարբերականի հետ զրույցում Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի փոխնախագահ Անատոլի Կոզլաչկովն ասել է, որ խնդրի լուծման համար առանձին աշխատանքային խումբ է ստեղծվել:

Այս ամիս խումբը նիստ կանցկացնի ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն փոքր վարկային կազմակերպությունների խնդիրները:

Փորձագետները կարծում են, որ պահանջարկի ոչ մեծ նվազեցումը թույլ կտա կազմակերպություններին շուկայում առավել վստահ լինել և հաճախորդներին առավել շահավետ արտադրանք առաջարկել: