Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Ջիբրալթարի մրցաշար․ Արոնյանն ընթանում է 5-րդ հորիզոնականում

150
Երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ., 13:50
Ջիբրալթարի մրցաշար․ Արոնյանն ընթանում է 5-րդ հորիզոնականում

Ջիբրալթարում շարունակվում է «Tradewise Chess Festival» շախմատի փառատոնը, որի գլխավոր մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Էլինա Դանիելյանը: 7-րդ տուրում Արոնյանը հանգստանում էր, Մելքումյանը հաղթանակ տոնեց, իսկ Դանիելյանը ոչ-ոքի խաղաց։

Այսպիսով, Արոնյանը 7 տուրից հետո 5,5 միավորով ընթանում է 5-րդ, Մելքումյանը 4,5 միավորով՝ 50-րդ, իսկ Դանիելյանը 3 միավորով՝ 184-րդ հորիզոնականում։

Նշենք նաև, որ այսօր Արոնյանի մրցակիցը կլինի մրցաշարային աղյուսակի առաջատար Վլադիսլավ Արտեմևը։