Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

Մադուրոն Թրամփին կոչ է արել «ձեռքերը քաշել» Վենեսուելայից

1144
Երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ., 12:15
Մադուրոն Թրամփին կոչ է արել «ձեռքերը քաշել» Վենեսուելայից

Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է «հանգիստ թողնել» Վենեսուելան՝ այդպիսով մեկնաբանելով երկրի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցները:

ԱՄՆ-ից արտաքսված դիվանագետների առջև ելույթի ժամանակ Մադուրոն անցել է անգլերենի և դիմել Թրամփին:

«Դոնալդ Թրամփ, հեղաշրջում Վենեսուելայո՞ւմ: Ո՛չ, ո՛չ այդ ճանապարհով... Մի՛ միջամտիր Վենեսուելայի գործերին, ձեռքերդ քաշի՛ր Վենեսուելայից: Արնահեղությունը, որը կարող է տեղի ունենալ Վենեսուելայում, քո ձեռքերի վրա է, նախագահ Դոնալդ Թրամփ»,- ասել է նա:

Մադուրոն նաև խոստացել է մոտակա ժամանակները քայլեր ձեռնարկել իր սեփականությունը պաշտպանելու և անօրինական պատժամիջոցների դեմ պայքարելու համար:

«Մենք իրավաբանական, քաղաքական, օպերատիվ, տեխնիկական, կոմերցիոն միջոցառումներ կձեռնարկենք՝ մեր շահերը պաշտպանելու համար»,- նշել է Վենեսուելայի առաջնորդը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Վենեսուելայի պետական նավթային PDVSA ընկերության դեմ: