Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

«Արսենալ»-ը Մխիթարյանի շուրջ հայտարարություն է տարածել

433
Կիրակի, 27 հունվարի, 2019 թ., 22:15
«Արսենալ»-ը Մխիթարյանի շուրջ հայտարարություն է տարածել

Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի շուրջ: Նշվում է, որ Մխիթարյանն ընդհանուր խումբ է վերադարձել և մարզվում է առանց սահմանափակումների։ Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել 2018-ի դեկտեմբերին:

Նշենք նաև, որ «Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 29-ին՝ «Քարդիֆ»-ի հետ: