Իսրայելը կասեցրել է Ադրբեջանին անօդաչու սարքեր վաճառած ընկերության ղեկավարների արտոնագրերը
![]() Իսրայելի պաշտպանության նախարարությունը կասեցրել է Aeronautics Defense Systems (ADS) ընկերության 3 ղեկավարների արտոնագրերը: Ընկերությունը կասկածվում է Ադրբեջանում ցուցադրության ժամանակ հայկական զորքերի դեմ անօդաչու սարքերը կիրառելու համար, գրում է The Times of Israel-ը: Այդ գործով դեռ դատական լսումներ են ընթանում: Մասնավորապես, կասեցվել են ընկերության գործադիր տնօրեն Ամոս Մաթանի, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչի, ինչպես նաև երրորդ աշխատակցի (անունը չի նշվում) արտոնագրերը: Որոշումն ուժի մեջ է, քանի դեռ վճիռը չի կայացվել: Նշվում է, որ այդ գործով հետաքննությունն սկսվել էր 2017-ին: Իսկ 2018-ի օգոստոսին ընկերությունը զրկվել էր «կարևոր հաճախորդի» համար Orbiter 1K անօդաչու սարքն արտահանելու արտոնագրից: Ինչպես նաև իսրայելական պարբերականը նշում է, որ 2016-ին Ադրբեջանը Harop անօդաչու-կամիկաձե է կիրառել՝ ավտոբուսի վրա հարձակվելու ժամանակ, որի հետևանքով 7 հայ էր սպանվել: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
