Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

Մոսկվայի «Արարատ»-ը մեկնարկեց պարտությամբ

220
Շաբաթ, 26 հունվարի, 2019 թ., 18:25
Մոսկվայի «Արարատ»-ը մեկնարկեց պարտությամբ

Նոր կազմ հավաքած Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբն առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ 2:4 հաշվով պարտվելով «Դոլգոպրուդի» թիմին: Մոսկվայի «Արարատ»-ի բաժնետոմսերի ամբողջական փաթեթը գնած ֆուտբոլային գործակալ Վալերի Հովհաննիսյանն օրերս հայտարարել է, որ ակումբն ամռանը հանդես կգա Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում։

Հիշեցնենք նաև, որ 2017-18 մրցաշրջանում Մոսկվայի «Արարատ»-ը դարձել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» հատվածի հաղթող և Ռուսաստանի առաջին լիգայի ուղեգիր ձեռք բերել, սակայն հրաժարվել է մասնակցությունից՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ Դրանից հետո թիմը լուծարվել է, իսկ Հայաստանում ստեղծվել է Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբը: