Հայաստանը վերաբացել է Պանամայի օֆշորների գործը. ICIJ
![]() Հայաստանում խաղաղ հեղափոխության արդյունքում իշխանության եկած նոր ղեկավարության հովանու ներքո վերաբացվել է Պանամայի օֆշորների գործը: Այս մասին ասվում է «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում»-ի (ICIJ) պաշտոնական կայքում: «Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քննում է 42-ամյա Միհրան Պողոսյանի՝ օֆշորային ընկերությունների հետ կապը, ինչպես նաև ստուգում փողերի հնարավոր լվացման դեպքերը: Պողոսյանը, ով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող էր 2008-2016 թթ-ը, 2017-ին ընտրվել էր երկրի խորհրդարանում: ՀՀ օրենսդրության համաձայն՝ անօրինական է, երբ պետական պաշտոնյաներն արտասահմանում բիզնես են կառավարում: ՀՔԾ-ն հետաքննություն է սկսել Պողոսյանի նկատմամբ այն բանից հետո, երբ ICIJ-ը Hetq-ի հետ համատեղ հրապարակել է այդ պատմությունն 2016-ի ապրիլին: Hetq-ը հայտնել է, որ Պողոսյանը չի հայտարարագրել բաժնետոմսերն օֆշորային ընկերություններում, ինչպես օրենքն է պարտադրում: Պողոսյանը հերքում է Պանամայում գրանցված 3՝ «Sigtem Real Estates Incorporated», «Hopkinten Trading Incorporated» և «Bangio Invest» ընկերությունների հետ որևէ կապը՝ չնայած նրան, որ Պանամական փաստաթղթերում նշվում է նրա անունը, հասցեն և անձնագրային տվյալները»,- գրում է կայքը:
Կայքը հիշեցնում է, որ 2017-ի հունվարին ՀՔԾ-ն որոշում է կայացրել Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Ամիսներ անց Պողոսյանն ընտրվել է պատգամավոր Հանրապետական կուսակցությունից: 2018-ին ՀՔԾ-ն վերաբացել է գործը՝ հայտնի «թավշյա» հեղափոխությունից հետո: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30

