Նիկոլ Փաշինյանը Euronews-ի հետ զրույցում՝ Հայաստանի «ամենամեծ խնդրի» մասին
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանում բարեփոխումներ են ընթանում: Նրա խոսքով՝ քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածելու ժամանակն է: Հեռուստաալիքը նշում է, որ Փաշինյանն իշխանության անցավ 2018թ. մայիսին մի քանի շաբաթ տևած բողոքի ակցիաներից հետո: «Թերթի գլխավոր խմբագիրը, ով 2008-ին անկարգություններ կազմակերպելու համար բանտարկվեց, դրամատիկ հաղթանակ տարավ իշխանության դեմ, ովքեր ղեկավարում էին Հայաստանը 1990-ականների վերջից»,- նշում է հեռուստաալիքը: Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հեռուստաալիքի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարկային օրենսգիրք կձևավորվի և կնվազեցվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հարկերը՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավվելու հույսով: Նա նաև հայտնել է, որ կպայքարի աղքատության դեմ: «Մեր քաղաքացիներին կաջակցենք ձեռնարկատիրական գործունեություն սկսելու գործում և կօգնենք հաղթահարել աղքատությունը, որը մեր երկրի ամենամեծ խնդիրն է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
