Կոնգրեսականներն օրենք են ընդունել, որով արգելել են ԱՄՆ-ին դուրս գալ ՆԱՏՕ-ից
![]() ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրենք է ընդունել, որով կանխվում է ՆԱՏՕ-ի կազմից ԱՄՆ-ի հնարավոր դուրսբերումը, հաղորդում է Defensenews-ը: Օրինագծին կողմ է քվեարկել Կոնգրեսի Ստորին պալատի 357 անդամ, մեծամասնությունը կազմել են դեմոկրատները, 22 հանրապետական դեմ է քվեարկել: Այժմ փաստաթուղթն ուղարկվել է Սենատի քննարկմանը, որը վերահսկվում է հանրապետականների կողմից: Քվեարկությանը նախորդած ասուլիսի ժամանակ դեմոկրատ օրենսդիրները մտահոգություն են հայտնել՝ կապված ՆԱՏՕ-ի կազմից ԱՄՆ-ի հնարավոր դուրսբերման վերաբերյալ մամուլի հրապարակումների հետ: Իր ելույթներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմից քննադատել է ռազմական դաշինքի իր գործընկերներին՝ պաշտպանական կարիքների համար քիչ միջոցներ ծախսելու մեջ: Հյուսիսատլատյան դաշինքը ձևավորվել է 70 տարի առաջ Միացյալ Նահանգների, Կանադայի և Եվրոպայում այլ դաշնակիցների կողմից՝ ԽՍՀՄ ռազմական դիմակայման համար: Ավելի վաղ The New York Times պարբերականը գրել էր, որ Թրամփը կարող է վերադառնալ ՆԱՏՕ-ից երկրի դուրսբերման հարցի քննարկմանը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
