Սիրիան սպառնացել է հարվածել Թել Ավիվի օդանավակայանին
1892
Չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ., 12:10
![]() Դամասկոսը կհարվածի Թել Ավիվի օդանավակայանին, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջոցներ չձեռնարկի՝ կանխելու Սիրիայի ուղղությամբ Իսրայելի հարվածները: Այս մասին, ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին: Նրա խոսքով՝ Սիրիայի ԱԳՆ-ն նամակներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ին՝ պահանջելով դատապարտել Իսրայելի ավիահարվածներն ու միջոցներ ձեռնարկել դրանք դադարեցնելու համար: «Կամ ՄԱԿ-ի ԱԽ-ն միջոցներ կձեռնարկի, կամ Սիրիան կպատասխանի Իսրայելի գործողություններին: Սիրիան կպաշտպանի իր իրավունքն ու հարված կհասցնի Թել Ավիվի օդանավակայանին»,- ասել է Ջաֆարին: Ավելի վաղ Իսրայելը հրթիռակոծել էր Սիրիայում իրանական օբյեկտներն ու Սիրիայի ՀՕՊ համակարգերը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
