Մակրոնը վստահեցրել է, որ չի կրկնի գլխատված թագավորի ճակատագիրը
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայում ներդրումներ կատարող համաշխարհային խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ վստահեցրել է նրանց, որ չի կրկնի գլխատված Լյուդովիկոս XVI-ի ճակատագիրը և չնայած ցույցերին՝ կշարունակի սկսած բոլոր բարեփոխումները, հաղորդում է Reuters-ը: Մակրոնի խոսքով՝ թագավորը հենց բարեփոխումներից հրաժարվելու պատճառով գիլյոտինով գլխատվեց: «Ճգնաժամի լուծումը վերջին 18 ամիսների ընթացքում արվածը չհետաձգելն է»,- ասել է Մակրոնը: Ակնկալվում է, որ Ֆրանսիայի տնտեսությունում արտասահմանյան ընկերությունների ներդրումները կկազմեն ավելի քան 600 միլիոն եվրո: Ընկերությունների շրջանում են Microport, Mars, Procter & Gamble, Cisco և այլն: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ հրաժարվել էր մասնակցել Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովից՝ երկրում շարունակվող «դեղին բաճկոնավորների» ցույցերի պատճառով: Ավելի վաղ ցուցարարները պահանջել էին Մակրոնի հրաժարականը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
