ԵԽԽՎ նախագահը վերընտրվել է
![]() Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին նիստի ժամանակ Լիլիան Մորի Պասկեն վերընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում: Այս մասին ասվում է վեհաժողովի պաշտոնական կայքում: Արդյունքները հայտարարել է ԵԽԽՎ փոխնախագահ Ռոջեր Գեյլը: Պասկեն միակ թեկնածուն է եղել: Առաջին անգամ այդ պաշտոնին նա ընտրվել է 2018թ. հունիսին՝ փոխարինելով իտալացի Միքելե Նիկոլետիին, ով ստիպված էր հրաժարվել պաշտոնից, քանի որ չէր ընտրվել իր երկրի նոր խորհրդարանի կազմում: ԵԽԽՎ նախագահն ընտրվել է մեկ տարի ժամկետով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Ավանդաբար ղեկավարի վերընտրումը տեղի է ունենում առանց քննարկումների, գրեթե ավտոմատ կարգով: Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը սկսվել է այսօր և կտևի 5 օր: Նստաշրջանի օրակարգում է նաև Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
