Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մեծ Բրիտանիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

2453
Երկուշաբթի, 21 հունվարի, 2019 թ., 15:40
Մեծ Բրիտանիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դառնալով այն վավերացրած ԵՄ թվով 10-րդ երկիրը։

«Ուրախ եմ հաստատել, որ ՄԹ-ը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,- գրել է նա: