Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Մարիա Գևորգյանը՝ Հայաստանի չեմպիոն

282
Կիրակի, 20 հունվարի, 2019 թ., 17:15
Մարիա Գևորգյանը՝ Հայաստանի չեմպիոն

Տեղի ունեցավ Հայաստանի կանանց առաջնություն 8-րդ տուրը: Մրցաշարի միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղաց Մարիամ Մկրտչյանի հետ, ինչը բավարար էր մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հռչակվելու Հայաստանի կանանց չեմպիոն: Գևորգյանը այս կոչումը վերջին 4 տարվա մեջ նվաճում է 3-րդ անգամ:
Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Արծաթե և բրոնզե մեդալակիրները անունները պարզ կդառնան վերջին տուրից հետո: