ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում
![]() Եվրոմիությունը դրական ազդակներ է տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում և ակնկալում է, որ կողմերը լիարժեքորեն կիրագործեն վերջին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին երեկ հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը: «Վերջին ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած շփումներն ու հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը դրական ազդակներ են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվրոմիությունն անհամբերությամբ սպասում է այդ արդյունքների լիարժեք իրականացմանը, ներառյալ՝ իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցներ ձեռնարկելու շուրջ նախարարների վերջին համաձայնությունը, ինչպես նաև բանակցային գործընթացի ակտիվացմանն ուղղված քայլերի դիտարկումը: Եվրոմիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերն ու առաջարկությունները: Բոլորը կշահեն կայուն խաղաղությունից, որը Հարավային Կովկասին հնարավորություն կտա ամբողջովին իրացնել իր ներուժը»,- ասվում է հայտարարության մեջ: Նշենք, որ ավելի վաղ համաձայնությունը ողջունել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
