Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Շախմատի Հայաստանի առաջնությունում առաջատարներն անփոփոխ են

268
Ուրբաթ, 18 հունվարի, 2019 թ., 21:40
Շախմատի Հայաստանի առաջնությունում առաջատարներն անփոփոխ են

Այսօր տեղի ունեցան Հայաստանի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունների յոթերորդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարում առաջին հորիզոնականում է Արման Փաշիկյանը, ով ոչ-ոքի խաղաց Սամվել Տեր-Սահակյանի հետ։ Կանանց մրցաշարում առաջին հորիզոնականում է Մարիա Գևորգյանը, ով այս տուրում հանգստանում էր, քանի որ Մարիա Կուրսովայի հետ նախատեսված պարտիան չի կայացել։

Տղամարդկանց մրցաշար՝

Ռոբերտ Հովհաննիսյան - Հայկ Մարտիրոսյան՝ 1/2։1/2

Մանուէլ Պետրոսյան - Շանթ Սարգսյան՝ 0։1

Արամ Հակոբյան - Զավեն Անդրիասյան՝ 1/2։1/2

Սամվել Տեր-Սահակյան - Արման Փաշիկյան՝ 1/2։1/2

Տիգրան Պետրոսյան - Տիգրան Հարությունյան՝ 1։0

Կանանց մրցաշար՝

Արփինե Գրիգորյան - Մարիամ Մկրտչյան՝ 0։1

Սիրանուշ Ղուկասյան - Սուսաննա Գաբոյան՝ 0։1

Մարիամ Ավետիսյան - Աստղիկ Հակոբյան՝ 1/2։1/2

Աննա Խաչատրյան - Անահիտ Մկրտչյան՝ 1։0