Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մարիա Կուրսովան չի շարունակի պայքարը շախմատի Հայաստանի առաջնությունում

329
Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 16:05
Մարիա Կուրսովան չի շարունակի պայքարը շախմատի Հայաստանի առաջնությունում

Երևանում շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները։ Կանանց մրցաշարի՝ երեկ կայացած հինգերորդ տուրի պարտիային չէր ներկայացել 2018-ի Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Կուրսովան։ Նա լքել է պայքարը՝ առողջական խնդիրների պատճառով։ Ն՝րա մինչ այս խաղացված պարտիաների արդյունքները հաշվի չեն առնվի: Նշենք, որ առաջին 4 տուրերում Մարիան 2 ոչ-ոքի էր խաղացել և 2 պարտություն կրել։ Մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո գլխավորում է Մարիա Գևորգյանը։