«Արարատ»-ը հայտարարություն է տարածել
«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել. «Ի պատասխան «Արարատ»-ի մարզիչ Տիգրան Եսայանին բերման ենթարկելու լուրին Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքը հայտնել էր, որ հունվարի 13-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել՝ Վաղարշյան 1 հասցեի բակում մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ: Պարզվում է, որ այդ շենքի բակում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ կրակոցներ են արձակվել: Տեղեկացնում ենք, որ մեր ակումբի մարզիչ Տիգրան Եսայանը ոչ մի կապ չունի տվյալ վիճաբանության հետ: Ծեծկռտուքը տեղի է ունեցել Վաղարշյան 1 հասցեում, որտեղ բնակվում է մեր ակումբի մարզիչը: Տիգրան Եսայանը Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ներկայացել է որպես վկա և կես ժամ անց հեռացել է ոստիկանության բաժանմունքից: Տիգրան Եսայանը Ձորաղբյուրում մասնակցում է «Արարատ»-ի ուսումնամարզական հավաքին և թիմին պատրաստում է մրցաշրջանի երկրորդ հատվածին»: |
«Մարզադաշտի հանդերձարանում «Բաքսի» է տեղադրվել, սակայն այնտեղ էլեկտրական հոսանք, բնական գազ չկա». Ոսկան Սարգսյան
54317.04.2024, 05:24Օլիմպիական կրակի վառման արարողությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
133916.04.2024, 12:485 մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից (լուսանկար)
101115.04.2024, 19:54Հայտնի է Հայաստանի գավաթի եզրափակչի օրը
113415.04.2024, 18:18Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող
90014.04.2024, 22:48Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող (տեսանյութ)
183011.04.2024, 15:00