Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Պատիժ թավշյա հեղափոխության համար». ռուս տնտեսագետը՝ գազի գնի թանկացման մասին

1333
Չորեքշաբթի, 09 հունվարի, 2019 թ., 17:15
«Պատիժ թավշյա հեղափոխության համար». ռուս տնտեսագետը՝ գազի գնի թանկացման մասին

Ռուսաստանի կողմից գազի գնի թանկացումը պատիժ էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության համար: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում հայտարարել է ռուս տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոն:

«Դա պատիժ էր՝ ժողովրդի ցույցերի ազդեցության ներքո նախագահի հրաժարականի համար: Պուտինի համար դա անթույլատրելի էր, ինչի համար Հայաստանը պետք է պատժվի»,- կարծիք է հայտնել նա:

Ռադիոկայանի կայքը նշում է, որ Հայաստանը դիտարկում է Ռուսաստանի փոխարեն Իրանից գազ գնելու հնարավորությունը: Կայքը հիշեցնում է նաև, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Մոսկվայի հետ գազի գնի շուրջ քննարկումները շարունակելու մասին:

Ավելի վաղ գազի գնի թանկացմանն անդրադարձել էր «Коммерсант»-ը: