Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.

Փարիզում չեն չեղարկվի տոնական միջոցառումները՝ չնայած պլանավորված զանգվածային ցույցերին

1234
Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 10:30
Փարիզում չեն չեղարկվի տոնական միջոցառումները՝ չնայած պլանավորված զանգվածային ցույցերին

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի իշխանությունները հայտարարել են, որ չեն չեղարկի ամանորյա միջոցառումները՝ չնայած նրան, որ «դեղին բաճկոնավորները» մտադիր են հունվարի 1-ի գիշերը քաղաքի կենտրոնում ցույց անցկացնել, հաղորդում է Fontanka-ն:

«Տարին ավարտենք աշխարհի ամենագեղեցիկ պողոտայում»,- կոչ են արել Փարիզի իշխանությունները՝ նշելով, որ ֆրանսիացիները տոնից չեն հրաժարվի:

Ավելի վաղ «դեղին բաճկոնավորները» սոցցանցերում տեղեկություն էին տարածել, որով կոչ են արել զանգվածային ցույցեր կազմակերպել երկրի ողջ տարածքով և ներկայացնել իրենց պահանջներն ամանորյա գիշերը:

Նշենք, որ «դեղին բաճկոնավորների» ցույցերն սկսվել էին նոյեմբերի 17-ից: Նրանք բողոքում էին բենզինի գնի բարձրացման դեմ, ապա նրանց միացան կառավարության քաղաքականությունից դժգոհող քաղաքացիները:

Ֆրանսիայի ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին 6 ամսով կասեցրեց որոշումը: