Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ԱՄՆ Սենատը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին լրագրողի սպանության պատասխանատու ճանաչեց

3828
Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 11:10
ԱՄՆ Սենատը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին լրագրողի սպանության պատասխանատու ճանաչեց

ԱՄՆ Սենատը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդին The Washington Post-ի սաուդցի թղթակից Ջամալ Խաշոգջիի սպանության պատասխանատուն համարող բանաձևի նախագիծ է ընդունել, փոխանցում է Standard.uk-ը:

Բանաձևի նախագիծը Սենատում քննարկման էր դրել ԱՄՆ Թենեսի նահանգից սենատոր, միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերը:

Բանաձևի նախագծում ասվում է, որ արքայազնը պատվիրել է լրագրող Խաշոգջիի սպանությունը: Փաստաթղթում կոչ է արվում նաև Սաուդյան Արաբիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել այդ հանցանքին ներգրվված անձանց:

Հաղորդվում է նաև, որ սենատորները միաձայն ընդունել են բանաձևի նախագիծը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր աջակցությունն էր հայտնել արքայազնին՝ չնայած Սենատի որոշմանը: