Թրամփին կարող են իմպիչմենթ հայտարարել և ազատազրկել
![]() ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամները կարող են բարձրացնել նախագահ Թրամփի դեմ իմպիչմենթ հայտարարելու հարցը: Այս մասին հայտնել է օրենսդիր Ջերըլդ Նադլերը: CNN-ի հետ զրույցում Նադլերն ասել է, որ օրենսդիրները պետք է որոշեն, թե որքանով են կարևոր Թրամփի դեմ մեղադրանքները: Կոնգրեսականի խոսքով՝ Թրամփն իրեն խաբեբաներով է շրջապատել և մաս է կազմել 2016թ. ընտրություններին ԱՄՆ-ի ժողովրդի դեմ ուղղված դավադրությանը: Նշենք, որ օրեր առաջ դաշնային դատախազները Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենին մեղադրել էին 2 կնոջ 280 հազար դոլար վճարելու համար, ովքեր պնդել են, որ սիրային կապ են ունեցել Թրամփի հետ՝ ընտրություններին լռելու դիմաց: Ընդ որում, դատախազները նշում են, որ վճարումները կատարվել են Թրամփի կարգադրությամբ: Ավելի վաղ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի ևս մեկ դեմոկրատ անդամ՝ Ադամ Շիֆը, հայտարարել էր, որ Սպիտակ տան ղեկավարին կարող է ազատազրկում սպառնալ նախագահության ժամկետի ավարտից հետո: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
