Միջազգային մամուլը՝ հայաստանյան ընտրությունների մասին
![]() Միջազգային մի շարք հեղինակավոր պարբերականներ անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակին, որը հավաքել էր ձայների 70,43%-ը: Միջազգային լրատվամիջոցները հիշեցնում են, որ խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեին 5, իսկ դաշինքները՝ 7%: «Նախկին իշխող «Հանրապետական» կուսակցությունը չկարողացավ հաղթահարել նվազագույնի շեմը: Երկրի պատմության մեջ առաջին անգամ այն չանցավ խորհրդարան՝ հավաքելով ձայների ընդամենը 4,7%-ը: Կուսակցությունը խորհրդարանում էր 1995թ.-ից՝ օրենսդիր մարմնի հիմնադրման պահից»,- հաղորդում են միջազգային մի շարք հեղինակավոր պարբերականներ: Բրիտանական BBC հեռուստաընկերությունն իր կայքում նշում է, որ այժմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարող է իրագործել կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսության բարելավման իր ծրագիրը: «Այժմ ընտրություններն արդար են: Մենք հավատում ենք այն թեկնածուին, ում տվել ենք մեր ձայնը»,- BBC-ին ասել է հայ ընտրողներից մեկը: Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ի պարտության մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Փաշինյանը հաղթեց. Սարգսյանի կուսակցությունը դուրս է մնում խորհրդարանից»,- ասվում է ադրբեջանական կայքերում: Ռուսական մամուլը նշում է, որ Փաշինյանն ստացավ ժողովրդի վստահությունը: «Հանրապետականները խայտառակ պարտություն կրեցին և խորհրդարանից դուրս մնացին: Փաշինյանի աղմկոտ հաղթանակը փաստում է, որ հանրությունը կպայքարի կոռուպցիայի դեմ և ճաղերի հետևում կթողնի նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչներին»,- գրում է Российская газета-ն: «Սա հեղափոխության վերջնական հաղթանակը չէ, այլ միայն առաջին փուլն է: Հաջորդ փուլում անհրաժեշտ է տնտեսապես ուժեղ երկիր կառուցել»,- ТАСС-ը մեջբերում է Փաշինյանի խոսքը: «Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվեցին աշխատանքից, որոշները ձերբակալվեցին: Վերաքննիչ դատարանն օրերս ձերբակալեց երկրի երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով: Իշխանափոխությունից հետո Փաշինյանը խոստացավ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում լուրջ փոփոխություններ չեն լինի»,- հիշեցնում է արաբական Al Jazeera հեռուստաալիքի կայքը: Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի մասին են գրում նաև Reuters, DW, Euronews, NYT, Indian Express, Xinhua, AFP, France24 և մի շարք այլ հեղինակավոր արտասահմանյան պարբերականներ: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
