Թրամփը խոստացել է կատարել Կիմ Չեն Ինի բոլոր ցանկությունները
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է կատարել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի բոլոր ցանկությունները, եթե վերջինը հրաժարվի միջուկային զենքից: Այս մասին, Yonhap-ի փոխանցմամբ, Թրամփն ասել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպմանը: «Թրամփը հույս ունի, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը կիրականացնի ձեռքբերված համաձայնությունը, և այդ ժամանակ նրա բոլոր ցանկությունները կկատարվեն»,- հայտնել է Մուն Չժե Ինը: Թրամփը խնդրել է Մուն Չժե Ինին իր խոսքերը փոխանցել Կիմ Չեն Ինին: Հիշեցնենք, որ Թրամփն ու Կիմ Չեն Ինը հանդիպել էին հունիսին Սինգապուրում: Բանակցությունների արդյունքներով կեղմերը համատեղ փաստաթուղթ էին ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիք է տալիս Հյուսիսային Կորեային, իսկ վերջինն ապամիջուկայնացման պարտավորություն է ստանձնում: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
