Էրդողանը հանձնարարել է կազմակերպել Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը
4003
Երկուշաբթի, 26 նոյեմբերի, 2018 թ., 17:00
![]() Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանձնարարել է կազմակերպել պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը, ով կյանքից հեռացավ հոկտեմբերի 18-ին 90 տարեկան հասակում, հաղորդում է Rusarminfо-ն՝ հղում անելով թուրքական Sabah պարբերականին: Պարբերականը նշում է, որ ցուցահանդես կկազմակերպվի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի և Գերմանիայի հայտնի պատկերասրահներում: Այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նրան անվանում էին «Ստամբուլի լուսանկարիչ» և «Ստամբուլի աչք»: Գյուլերը ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են՝ Ուինսթոն Չերչիլ, Բերտրան Ռասել, Ինդիրա Գանդի, Սալվադոր Դալի, Ալֆրեդ Հիչքոք, Պաբլո Պիկասո և այլք: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
20501.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
18201.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
19301.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
25401.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20901.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66529.10.2026, 23:43
