Լույս է տեսել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աղմկահարույց վեպի անգլերեն թարգմանությունը
![]() ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լույս է տեսել ադրբեջանցի ամենահայտնի գրողներից մեկի՝ Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» աղմկահարույց վեպի անգլերեն թարգմանությունը: Գիրքը պատմում է անցած դարավերջին Ադրբեջանում հայերի նկատմամբ բռնությունների մասին: Հեղինակը պաշտոնական Բաքվի և ադրբեջանական հանրության իշխանամետ հատվածի հուժկու ճնշման տակ հայտնվեց՝ բողոքի ակցիաներից մինչև մահվան սպառնալիքներ: Ադրբեջանցի պատգամավորներից մեկը 10 հազար մանաթ խոստացավ նրան, ով կբերի Այլիսլիի ականջը: Հեղինակի գրքերը փողոցներում այրեցին՝ զրկելով նրան բարձր կոչումներից ու թոշակներից: Նախիջևանի երբեմնի ամենահայտնի հայաբնակ բնակավայրերից մեկի՝ Ագուլիսի մասին պատմող Այլիսլիի վեպը Ադրբեջանում որակեցին որպես հայամետ ստեղծագործություն, որի գլխավոր նպատակը ադրբեջանցիների ազգային ինքնության ոտնահարումը, նրանց որպես ջարդարար ու թալանչի ներկայացնելն էր: «Եթե դաժանաբար սպանված յուրաքանչյուր հայի համար մեկական մոմ վառվեր, ապա այդ մոմերի փայլը կխամրեցներ Լուսնի լուսավորությունը»,- «Քարե երազներ»-ում նկարագրում է Այլիսլիի հերոսներից մեկը»: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
