Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը

284
Երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ., 18:40
Հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը

Գերմանիայի Գոթբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության 8-րդ փուլին կմասնակցի նաև Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը: Հայաստանը կներկայացնի չորս մարմնամարզիկ: Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկում, Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը ՝ օղակների վրա վարժություններում, իսկ Հարություն Մերդինյանը՝ նժույգթափերում: