Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ագնեշկա Ռադվանսկան ավարտել է մարզական կարիերան

329
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 17:45
Ագնեշկա Ռադվանսկան ավարտել է մարզական կարիերան

Լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին: 29-ամյա թենիսիստուհին WTA-ի 20 մրցաշար է հաղթել մենապայքարում: Ռադվանսկան առաջին լեհ թենիսիստուհին էր, ով հասել է «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի եզրափակիչ, և առաջինը, ով հաղթել է WTA-ի եզրափակիչ: