Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Մելանյա Թրամփի հետ վեճի պատճառով Բոլթոնի տեղակալը հեռացվել է Սպիտակ տնից

4044
Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ., 13:00
Մելանյա Թրամփի հետ վեճի պատճառով Բոլթոնի տեղակալը հեռացվել է Սպիտակ տնից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տեղակալ Միրա Ռիկարդելին՝ կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ վիճաբանության պատճառով, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ վեճը ծագել է կազմակերպական հարցերի պատճառով՝ կապված Մելանյայի՝ Աֆրիկա այցի հետ:

«Միրա Ռիքարդելը Սպիտակ տնից հեռանալուց հետո կշարունակի աջակցել նախագահին նրա վարչակազմում»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Ամերիկյան լրատվամիջոցների խոսքով՝ Ռիկարդելը տարաձայնություններ է ունեցել նաև ԱՄՆ ՊՆ ղեկավար Ջեյմս Մեթիսի հետ, սակայն պաշտոնից ազատման գլխավոր գործոնը եղել է Մելանյայի հետ վեճը: