«Լաբիրինթոսից դուրս» գրքի բնագրային ու հայերեն թարգմանությունը՝ ընթերցողի սեղանին
![]() «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը նոյեմբերի 13-ին, ժամը 19:00 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կներկայացնի Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս» գիրքը: Առաջին անգամ Հայաստանում հայերեն թարգմանությունը լույս է տեսնում միևնույն ժամանակ, ինչ անգլերեն բնագիրն ԱՄՆ-ում: Գրքի թարգմանիչն է Նազելի Կարապետյանը: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը ի սկզբանե գրել է «Ո՞ւր է իմ պանիրը» պատմությունը՝ իր կյանքի մի դժվար շրջան հաղթահարելու նպատակով: Երկար տարիներ այդ փոքրիկ առակով այլոց հետ կիսվելով և տեսնելով, թե որքան էր այն օգնում նրանց կյանքում և աշխատանքում, նա պատմությունը գրքույկի վերածեց: Այնուամենայնիվ, Սպենսերը զգում էր, որ դեռ որոշ անպատասխան հարցեր կան: «Ո՞ւր է իմ պանիրը» ընթերցողներին ցույց էր տալիս իրենց կյանքում և աշխատանքում փոփոխությանը հարմարվելու ճանապարհը: Իսկ այժմ «Լաբիրինթոսից դուրս»-ը առաջարկում է գործիքներ, որոնք կօգնեն ոտք դնել այդ ճանապարհին և ոչ միայն հարմարվել փոփոխությանը, այլ փոխել սեփական ճակատագիրը: ![]() |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26

