ԱՄՆ-ը հակառուսական նոր պատժամիջոցներ է սահմանել. ցուցակը համալրել են Ղրիմի առողջարանները
4138
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 11:20
![]() ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի 9 ընկերությունների նկատմամբ, որոնց թվում են 3 առողջարան և «Հարավային նախագիծ»-ը, որը կապ ունի Յուրի Կովալչուկի «Ռուսաստան» բանկի հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոլքերը: «ԱՄՆ-ը ֆինանսական նոր պատժամիջոցներ է սահմանում՝ կապված Ղրիմի և Դոնբասի հետ»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը: Ըստ ամերիկյան կողմի՝ պատժամիջոցները սահմանվում են, որպեսզի Մոսկվան նստի բանակցային սեղանի շուրջ՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար: Մոսկվան արձագանքել է նոր պատժամիջոցներին. «Ցուցակում են հայտնվել Ղրիմի առողջարանները: Սրա հետ կապված ակնկալում ենք հենց այդ առողջարանների հանրահայտության աճ»,- ասված է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ: |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
